Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Իրավիճակը պարտադրում է մատչելիության ապահովում

ՀՀ ԱՆ. Իրավիճակը պարտադրում է մատչելիության ապահովում

Հետևելով աշխարհի զարգացած երկրների օրինակին`  առողջապահության նախարարությունը ծրագրեր է իրականացնում բնակչությանն առողջ պահելու, հիվանդությունները կանխարգելելու և վաղ հայտնաբերելու  նպատակով։ Սակայն մինչ շոշափելի արդյունքներ ապահովելը առողջապահական կարևոր ցուցանիշները պարտադրում են կյանքի կոչել թիրախային բուժական ծրագրեր։

Վիճակագրական տվյալներով մեր երկրում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Այս առումով 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որ բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Ծրագրի շնորհիվ արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, բազմաթիվ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։

«Կյանք փրկող «Stent for life»  ծրագիրը բավական լավ հնչեղություն է ստացել բնակչության շրջանում»,- ասաց Արմեն Մուրադյանը` սրտի անհետաձգելի վիրահատության  ծրագիրն իրականացնող 11 բժշկական կազմակերպությունների ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև բժշկական  նշանակության ապրանքներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով սրտաբանության ոլորտում առկա խնդիրների վրա։

Նշվեց, որ ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, և դրսից են եկել մեր երկրում բուժվելու։ «Մենք հիմա էլ ապահովված ենք լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու հարթակներով, իսկ որ ամենակարևորն է` միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ ծառայությունով։ Սակայն խնդիր ունենք մատչելիության ապահովման»,-շեշտեց նախարարը։ Նա բոլորին հորդորեց առավել խորությամբ վերլուծելով գնահատել իրավիճակը և մատչելիության ապահովման ուղղությամբ համապատասխան առաջարկներ ներկայացնել։ Խնդիրն օրակարգային է, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ, մասնավորապես` հարևան Վրաստան մեկնելու միտում է նկատվում։

Արմեն Մուրադյանը նշեց, որ մատչելիության ապահովումը բխում է առաջին հերթին բժշկական կազմակերպությունների շահերից։ Փաստ է, որ այսօր երկրում նման ծառայության մեծ պահանջարկ  կա։ Սակայն մատչելիության պատճառով  հիվանդների թվի նվազեցման արդյունքում մասնագետների արտահոսք   կարձանագրվի։ Մինչդեռ ճկուն կառավարման, գների իջեցման շնորհիվ մեծացնելով հիվանդների հոսքը` կնվազեն բուժհիմնարկների հաստատուն ծախսերը։

Նախարարության  համապատասխան ստորաբաժիններին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։  Ակնկալվում է, որ թե՛ բուժհիմնարկները, թե՛ ներմուծողները ևս ճիշտ կգնահատեն իրավիճակը։

 Բուժօգնություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ժամկետ տրվեց ներկայացնելու ուսումնասիրությունների արդյունքում վիրահատական միջամտությունների մատչելիության ապահովման ուղղությամբ ձևավորված առաջարկները։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության ՆախարարությունՀՀ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ